Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Մինչ օրս Նինոծմինդա քաղաքի թիվ 41 ընտրական հանձնաժողովն աշխատում է ամբողջական գրաֆիկով:
Ըստ Նինոծմինդայի մունիցիպալիտետի ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Կյուրեղյանի, աշխատանքներ են տարվում ընտրողների ցուցակները հստակեցնելու ուղղությամբ: Նաև, սեպտեմբերի 5-ից 9-ը հայտարարվեց մրցույթ տեղամասային հանձնաժողովների անդամների ընդունման համար: Տեղամասային ընտրական հանձնաժողովները բաղկացած են 12 հոգուց: Նինոծմինդայի ՏԸՀ-ն կնշանակի տեղամասային հանձնաժողովի 6 անդամ, իսկ մնացած 6-ը `կուսակցությունները:
Նինոծմինդայի ընտրատարածքում կլինեն 37 ընտրատեղամասեր, որոնցից չորսը կլինեն քաղաքում, երկու ընտրատեղամասերը կլինեն Հեշտիա և Գանձա գյուղերում, իսկ մնացած գյուղերում ՝ մեկ տեղամաս:
Այսօրվա տվյալներով ՝ Նինոծմինդայի թիվ 41 ընտրատարածքում ընտրություններին կմասնակցի մոտավորապես 20 930 ընտրող:
Նշենք, որ 2020 թ. ընտրությունները հիմնված կլինեն 120 համամասնական և 30 մեծամասնական մանդատների վրա:
Մանրամասները՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Կյուրեղյանի հետ մեր հարցազրույցում.