Նինոծմինդան պատրաստվում է մինի ֆուտբոլի առաջնությանը

Նինոծմինդան  պատրաստվում է մինի ֆուտբոլի առաջնությանը

Սեպտեմբերի 9-ից 10-ը Նինոծմինդայում տեղի կունենա մինի ֆուտբոլի առաջնություն:

Սեպտեմբերի 7-ի առավոտյան քաղաքապետարանի աշխատակիցները՝ Նինոծմինդայի քաղաքապետարանի սպորտի վարչության պետ Վահե Իրիցյանը, սպորտի մասնագետ Վալերի Բրոյանը և Նինոծմինդայի «Փարվանա» ֆուտբոլի թիմի մարզիչ Վանիկ Բդոյանը սեփական միջոցներով գծանշեցին ֆուտբոլի դաշտը:

Այսօրվա տվյալներով, առաջնությանը կմասնակցեն մունիցիպալիտետի տարբեր գյուղերից 14 թիմեր: Առաջնության հաղթողների համար Նինոծմինդայի քաղաքապետարանի սպորտի վարչությունը պատրաստել է մեդալներ, գավաթներ և պատվոգրեր:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Подготовка к чемпионату по мини футболу


Opinion, pooling and voting