
Ծիսական և տոնական միջոցառումների կապակցությամբ, աշխատանքի տեսչությունը ներքին գործերի նախարարության հետ միասին իրականացնելու է էլ ավելի ակտիվ մոնիտորինգ և տուգանային պատժամիջոցները խստացվելու են,- այս մասին համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է, առողջապահության նախարար, Էկատերինե Տիկարաձեն:
Նրա խոսքով, սահմանափակումները կլինեն նույնը, սակայն կխստացվի արձագանքը:
«Սահմանափակումները նախկինի պես նույնն են: Արգելվում է հավաքել 200 մարդուց ավել: Այն, ինչ մենք մինչ այժմ անում էինք, ծանուցումներ ստանում և արձագանքում դրանց, ինչպես զգուշացնելով, այնպես էլ տուգանքներով: Ծիսական և տոնական միջոցառումների կապակցությամբ, աշխատանքի տեսչությունը ներքին գործերի նախարարության հետ միասին իրականացնելու է էլ ավելի ակտիվ մոնիտորինգ և տուգանային պատժամիջոցները խստացվելու են»,- ասել է նախարարը:1tv.ge