Ասֆալտապատում և Մ. Խանչալի գյուղի բնակիչների բողոք

Ասֆալտապատում և Մ. Խանչալի գյուղի բնակիչների բողոք

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մ.Խանչալի գյուղի բնակիչները դիմել են « ՆՈՐ» ռադիո `խնդրելով լուսաբանել Մ.Խանչալի-Փ.Խանչալի ճանապարհի ասֆալտապատման հետ կապված խնդիրը:

Խնդիրը կայանում է նրանում, որ Մ. Խանչալի գյուղի փողոցների խաչմերուկում ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ ասֆալտապատման փոխարեն ծածկում են մանրախճով, որնի արդյունքում տրանսպորտային միջոցների տեղաշարժը դառնում էր անհնար:

Բնակիչների խոսքով ՝ սկզբում ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներն ասում էին, որ ըստ նախագծի ՝ խաչմերուկներում պետք է ասֆալտապատվեն, այնուհետև ինչպես պարզ դարձավ, նախագծում նույնիսկ փողոցները չէր նշված:

Բացի դրանից, անցումների խնդիր կա, մի քանի տեղերում ՝ բակերի դարպասների առջև, ջրահեռացման ջրատարեր չկան:

Նշենք, որ Մ.Խանչալի-Փ.Խանչալի ուղղությամբ ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնում է Ջավահավտոգզա ճանապարհաշինական ընկերությունը, որի կառուցման համար տրամադրվել է ավելի քան 2,567,601 լարի: