
«Ռեգբի Եվրոպայի» (Rugby Europe) որոշմամբ, Ռեգբի Եվրոպայի առաջնության հինգերրորդ տուրի, Վրաստանի և Ռուսաստանի հավաքականների միջև, հետաձգված հանդիպումը տեղի կունենա Թբիլիսիում, նոյեմբերի 1-ին: Լևան Մաիսաշվիլիի տղաները ռուսներին պետք է հանդիպեին մարտի 14-ին, սակայն կորոնավիրուսի պատճառով մարտի 13-ին որոշվել էր հանդիպումն հետաձգելու մասին: Հանդիպումը անց է կացվելու առանց հանդիսատեսի:
Հիշեցնենք, որ 2020 թվականի Ռեգբի Եվրոպայի առաջնությունում, Վրաստանի հավաքականը հաղթել է չորս հանդիպումներում և 19 միավորով նախապես ձեռք բերել չեմպիոնի տիտղոսը: Ռուսաստանի հավաքականը 8 միավորով գտնվում է չորրորդ տեղում: 1tv.ge