Աշխատանքի տեսչության վարչության պետ, Բեքա Փերաձեի հայտարարությամբ, դպրոցների ստուգման գործընթացը շարունակվում է, և արդեն ստուգվել է շուրջ 1500 դպրոց:
«Մենք թույլտվություն ենք տրամադրել 614 դպրոցների, պահանջները չի բավարարել 81 դպրոց, իսկ մնացածները դեռ ընթացքի մեջ են: Ստուգվել է նաև ավելի քան տաս համալսարան և յուրաքանչյուրի համար տրվել է թույլտվություն»,- ասել է Բեքա Փերաձեն:
Հարցին, թե ինչ ինտենսիվությամբ են ստուգվել ուսումնական հաստատությունները, Բեքա Փերաձեն պատասխանում է.
«Այսօրվա դրությամբ մենք տարբեր կրթական հաստատություններին թույլտվություններ տալու գործընթացում ենք, որպեսզի նրանք կարողանան սկսել ուսումնական տարին: Հետագա գործընթացն արդեն պլանային ստուգումն է: Դա կախված կլինի համավարակաբանական իրավիճակից և այն ռիսկերից, որոնք մենք կունենանք երկրում: Ըստ տարբեր մարզերի կստուգենք բոլոր ուսումնական հաստատությունները:
Գործընթացին ներգրավված են տարբեր վերահսկիչ գերատեսչություններ, տեղի են ունենում ստուգումներ, մաքրումներ, հատուկ հարցաթերթիկների լրացում: Տեսուչների քանակը հասնում է հազարի, այսպիսով ուսումնական տարվա մեկնարկին վտանգ չի սպառնում: Մենք մշտական կապի մեջ ենք կրթության նախարարության հետ»,- ասել է Բեքա Փերաձեն, հավելելով, որ վաղը սկսվելու են դպրոցների լայնամասշտաբ ստուգումները:
1tv.ge