Վրաստանում մեկնարկել է աշնանային զորակոչը։ Այն սկսվել է օգոստոսի 3-ին և կտևի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 26-ը:
Ըստ ժամանակացույցի, այսօր ՝ սեպտեմբերի 9-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետից ութ ժամկետային զինծառայողներ մեկնել են Թբիլիսի ներկայանալու ռազմաբժշկական փորձագիտական հանձնաժողովի: Հանձնաժողովն անցնելուց հետո նորակոչիկները կուղարկվեն ծառայության նախնական պատրաստման (կարանտին): Կարանտինի տևողությունը մինչև երկու ամիս: Կարանտինն անցնելուց հետո նրանք կուղարկվեն ծառայելու Վրաստանի ՊՆ տարբեր զորամասերում: Պաշտպանության նախարարի հրամանով ՝ 2019 թվականի սեպտեմբերին գործեց ծառայության նոր ռեժիմ: Կարանտին անցնելուց հետո կամավոր հիմունքներով զինծառայողներին առաջարկվում է ծառայության նոր ռեժիմ. Նրանք ծառայում են մեկ օր, երկու օր հանգստանում: Եթե զինվորը հրաժարվի այս ռեժիմից, ապա նա կարող է մնալ զորանոցներում և ծառայել ընդհանուր հիմունքներով:
Վրաստանի օրենսդրության համաձայն՝ զինվորական ծառայությունից ժամանակավոր կազատվեն ուսանողները, գյուղական ուսուցիչներն ու բժիշկները, ընտանիքի միակ ստնտուն, թոշակառուների զավակները, առողջական խնդիրներ ունեցող անձինք:
Վրաստանում պաշտոնապես վճարելով 2000 լարի, անձը կարող է ազատվել ծառայությունից 18 ամսով: Նույն անձը ընդամենը երկու անգամ կարող է օգտվել վճարման միջոցով հետաձգման իրավունքից: