
Վերջին օրերին Վրաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերի ավելացումից հետո, կառավարությունում գործող միջգերատեսչական խորհուրդը մի քանի սահմանափակող որոշում է կայացրել, որոնցից երկուսը ուժի մեջ են մտնում այսօրվանից:
Հարկ է նշել, որ կառավարության պարզաբանմամբ, ամուսնությունն ինքնին որպես իրադարձություն չի արգելվում և սահմանափակումները տարածվելու են միայն միջոցառման տոնակատարությանը վերաբերող մասի վրա: Մասնավորապես, ըստ տեղեկության, հարսանիքի մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 10 անձը: Ծննդյան, տոնակատարությունների, թաղման և այլ հասարակական միջոցառումների մասնակիցների քանակը ևս պետք է լինի առավելագույնը 10 մարդ:
Կառավարության հայտարարության համաձայն՝ կանոնակարգերը չպահպանելու համար կգործեն համապատասխան պատժամիջոցներ, և անհրաժեշտ է, որ հասարակությունը ցուցաբերի բարձր քաղաքացիական պատասխանատվություն:aliq.ge