Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի անդամները թափուր պաշտոնների մրցույթ հայտարարելուց հետո քննարկել են իրենց փաստաթղթերը ներկայացրած Վրաստանի 64 քաղաքացիների դիմումները:
Թափուր աշխատատեղերի մրցույթը հայտարարվել էր hr.gov.ge թափուր պաշտոնների պաշտոնական կայքում: Յոթ թափուր տեղի համար մրցույթի հայտ են ներկայացրել 64 քաղաքացի:
Թափուր տեղերը հետևյալն են.
Վերահսկողության և արձագանքման ծառայության երրորդ կարգի ավագ մասնագետ
Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության հարցերի երկրորդ կատեգորիայի կրտսեր մասնագետ
Առողջապահության և սոցիալական պաշտպանության վարչության պետ
Կրթության, մշակույթի և հուշարձանների պահպանության բնագավառում երկրորդ կարգի կրտսեր մասնագետ
Կրթության, մշակույթի և հուշարձանների պահպանության վարչության պետ
Մշակույթի, կրթության, սպորտի, հուշարձանների պահպանության, երիտասարդության գործերի և զբոսաշրջության ծառայության պետ
Պետական գնումների ծառայության երկրորդ կարգի կրտսեր մասնագետ
Նշենք, որ մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ առաջին փուլը փաստաթղթերի ընդունումն է, իսկ երկրորդ փուլը` հարցազրույցը, որտեղ թեկնածուները կընտրվեն համապատասխանաբար:
Քաղաքապետարանի վարչական ծառայության պետի և Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի նախագահ Սամսոն Փնջոյանի խոսքով, վերջնական արդյունքները պարզ կլինեն հարցազրույցից հետո:
Այս մասին ավելի մանրամասն մեզ ասաց քաղաքապետարանի վարչական ծառայության ղեկավար Սամսոն Փնջոյանը.