Այսօրվա կառավարության նիստին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան խոսել է նախընտրական քարոզարշավի մասին և նշել, որ կորոնավիրուսի պատճառով երկրում կիրառվող սահմանափակումները չեն խափանի նախընտրական քարոզարշավը:
«Պետք է շեշտեմ, որ սահմանափակումը չի տարածվում նախընտրական քարոզարշավի վրա, քանի որ այս միջոցները ոչ մի կերպ չեն խանգարում նախընտրական քարոզարշավ անցկացնելուն», — հայտարարել է Գիորգի Գախարիան:
Հիշեցնենք՝ այսօրվանից Վրաստանում արգելվում է բաց տարածքներում անցկացնել սպորտային և մշակութային միջոցառումներ, որոնց մասնակիցների քանակը գերազանցում է 200 մարդը: Դեռ երեկ կառավարությունից հայտնել էին, որ այս սահմանափակումը չի վերաբերում նախընտրական քարոզարշավին:
Վրաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես սկսված է: aliq.ge