
Աշխատանքի տեսչության վարչության պետ Բեքա Փերաձեի հայտարարությամբ՝ մինչ այժմ ստուգված 1500 դպրոցից 81-ը չի բավարարում Առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի կանխարգելման նպատակով սահմանված պահանջներին:
Այսօրվա դրությամբ թույլտվություն է ստացել 614 դպրոց, իսկ մնացած դպրոցների ստուգումները դեռ շարունակվում են, և առաջիկա օրերին որոշումներ կկայացվեն:
Աշխատանքի տեսչությունը ստուգել է նաև 10 բարձրագույն ուսումնական հաստատություն, որոնցից յուրաքանչյուրին թույլատրվել է վերսկսել ուսումնական գործընթացը:
Կրթության և Առողջապահության նախարարությունների կողմից մշակված կարգավորումներով՝ սահմանված բոլոր հանձնարարականների պահպանումը պահանջվում է ինչպես դպրոցներից և ուսուցիչներից, այնպես էլ աշակերտներից և ծնողներից: aliq.ge