
Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 174 նոր դեպք: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները, հիմնվելով Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի տվյալներին:
Համավարակի տարածումից հետո, Հայաստանում «կովիդ 19» է հաստատվել 45 326 մարդու մոտ:
Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է մեկ մարդ: Ընդհանուր առմամբ զոհերի թիվը հասել է 906-ի:
Հայկական մամուլը գրում է, որ համավարակի տարածումից առ այսօր, 279 մարդ մահացել է այլ հիվանդության պատճառով: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 41 233 մարդ: 1tv.ge