
Իտալական «Ռոման» ընկերական հանդիպում է անցկացրել «Ֆրոզինոնեի» հետ։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմն առավելության է հասել 4։1 հաշվով։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եղել է «Ռոմայի» մեկնարկային կազմում եւ գոլի հեղինակ դարձել 45-րդ րոպեին։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագն աչքի էր ընկել նաեւ նախորդ ընկերական խաղում, «Ռոման» հաղթել էր 4։2 հաշվով։
Մխիթարյանը վատ մարզավիճակի պատճառաբանությամբ չէր միացել ազգային թիմին Ազգերի լիգայի առաջին երկու տուրերի համար։