Սեպտեմբերի 10-ին Նինոծմինդայի քաղաքապետարանի շենքում տեղի ունեցավ դասընթաց՝ նախընտրական քարոզչության ընթացքում, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական ծառայողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:
Դասընթացը վարում էին «Արդար ընտրություններ » կազմակերպության և ժողովրդավարության միջազգային հասարակության ներկայացուցիչներ Թեա Թետլիաշվիլին, Նինո Բեբիլեիշվիլին և Գեորգի Հովհաննեսյանը: Դասընթացին մասնակցում էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի և սակրեբուլոյի աշխատակիցներ: Ծրագրի նպատակն է բարձրացնել վստահությունը ընտրությունների նկատմամբ : Ծրագիրն իրականացվում է NED- ի ֆինանսավորմամբ: Ծրագիրը ենթադրում է տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների ծանոթացում ընտրական ծրագրին, կանոնակարգերին, օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների մասին, ինչպես նաև ծանոթանալ նրանց նախընտրական ծրագրի իրավունքներին և պարտականություններին: Ծրագիրն իրականացվում է Վրաստանի բոլոր մունիցիպալիտետների ՝ 73 շրջաններում:
Օրենսդրության մեջ առաջինն ու կարևորն այն է, որ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն խառը համակարգով, կլինեն 30 մեծամասնական պատգամավորներ, իսկ 120-ը ՝ համամասնական : Քրեական փոփոխություն է մտցվել ընտրողներին կաշառելու համար, և պատիժը բարձրացվել է տուգանքի կամ մինչև երեք տարի ազատազրկման տեսքով: Եթե ուսուցիչները և քաղծառայողները կարող էին մասնակցել ընտրությունների քարոզչությանը, ապա այժմ նրանք իրավունք չունեն: Քաղաքացիական ծառայողներն իրավունք չունեն մասնակցելու քարոզչությանը աշխատանքային ժամերին, և եթե նրանք գտնվում են գործուղման մեջ: Խախտման համար տույժը 2000 լարի է: Այս ամենին հետևում և վերահսկում են տարբեր հասարակական կազմակերպությունները:
Ավելի մանրամասն տեղեկացանք Քվեմո-Քարթլիի և Սամցխե-Ջավախթիի տարածաշրջանային ղեկավար Նինո Բիբիլեիշվիլուց: