
Պուշկին փողոցում կոյուղու համակարգը կրկին խցանվել է: Առավոտվանից ջուրը հոսում է փողոցով:
Դեռ հայտնի չէ, թե ինչից է առաջացրել ջրահեռացման համակարգի խցանումը: Ջրամատակարարման աշխատակիցները աշխատում են տեղում, բայց մինչ այժմ ապարդյուն:
Նշենք, որ այս վայրում խցանման երկրորդ դեպքն է: Առաջին անգամ խցանումը տեղի է ունեցել հունիսի 16-ին:
Այդ ժամանակ դիտահորի պատերը քանդվել էին և անձրևաջրերն ու ավազը լցվել կոյուղագծի մեջ, ինչը հանգեցրել էր խցանման: