Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մ. Գոնդուրա գյուղում ոռոգման համակարգ է կառուցվում:
Ծրագիրը նախատեսնում է ոռոգման գիծ Դիլիֆ գյուղից դեպի Մ. Գոնդուրա գյուղի լիճ:
«რო არო» շինարարական ընկերության տնօրենի խոսքով ՝ պլաստիկ խողովակներից կառուցվել է երկու կիլոմետրանոց գիծ: Այս աշխատանքն արդեն ավարտված է, մնում է միայն 3 x 1,7 քմ մակերեսով շենքի կառուցում, որը, կավարտվի երկու շաբաթվա ընթացքում:
Ինչպես ավելացրեց «რო არო» շինարարական ընկերության տնօրենը Մ.Գոնդուրա գյուղի լճում ջուր կհավաքվի, և այնտեղից բնակիչները կկարողանան ջրել իրենց ցանքատարածությունները:
Մրցույթը շահել է «რო არო» ընկերությունը ՝ 47,000 լարիի դիմաց:
Այս մասին մեզ ավելի մանրամասն պատմեց «რო არო» ընկերության տնօրենը: