
Սեպտեմբերի 11 -ին Նինոծմինդայի շրջանում բնակիչների մասնակցությամբ անցկացրեցինք հարցում թե արդյոք ստացե՞լ են պետության կողմից մինչև 17 տարեկանը ներառյալ երեխաներին տրվող միանվագ 200 լարի սոցիալական օգնությունը:
Բնակիչներից մի քանիսը պատասխանեցին. «200 լարի օգնությունը ստացել ենք եւ այն ծախսել ենք երեխաների համար գրենական պիտույքներ և այլ դպրոցական պարագաներ գնելուն:
Բնակիչներից մեկն էլ իր հերթին նշեց. Ոչ, մենք դեռ 200 լարի օգնությունը չենք ստացել, հիմա ենք պատրաստվում բացել բանկային հաշիվ, որից հետո արդեն գրանցվել:
Հիշեցնենք, որ մինչև 17 տարեկանը ներառյալ երեխաների օգնության համար գրանցում հնարավոր է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը:
Մանրամասները տեսանյութում.