Կորոնավիրուսի պատճառով Հայաստանի սահմանները փակ կլինեն մինչ հունվար ամիսը: Համապատասխան որոշումն այսօր կայացրել է երկրի կառավարությունը:
Կարանտինի ռեժիմը Հայաստանում կգործի այսօրվանից մինչև հունվարի 11-ը: Բացառություններ կլինեն միայն այն քաղաքացիների համար, ովքեր ունեն Հայաստանում բնակվելու իրավունք կամ դիվանագիտական անձնագիր: Բացառություններ կլինեն նաև բեռնատարների վարորդների և մերձավոր ազգականների հուղարկավորությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիների համար:
Կարանտինի ընթացքում արգելվում է հավաքվել ավելի քան 60 մարդ: Սահմանափակումները տարածվելու են նաև ամանորի միջոցառումների վրա: Փակ տարածքներում շնչադիմակ կրելը կլինի պարտադիր:
Հայաստանում որոշվել է հայտարարել կարանտինի ռեժիմ, քանզի արտակարգ դրության ժամկետը սպառվում է սեպտեմբերի 14-ին: