Դպրոցները պարտավոր կլինեն բուժկետերի գործունեության համար ստեղծել համապատասխան պայմաններ

Դպրոցները պարտավոր կլինեն բուժկետերի գործունեության համար ստեղծել համապատասխան պայմաններ

Դպրոցը պարտավոր կլինի, իր տարածքում աշակերտների առողջությունը պաշտպանելու և լիիրավ զարգացման նպատակով, ստեղծել համապատասխան միջոցներ:

Համապատասխան փոփոխությունները մտցվել են «Ընդհանուր կրթության մասին» օրենքում, որի նախաձեռնումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ի բյուրոյի նիստում:

Օրինագծի համաձայն, հանրակրթական ուսումնական հաստատությունում բժշկական անձնակազմի չափանիշները հաստատելու է կրթության նախարարը: Նախաձեռնության մեջ նշվում է, որ նախարարությունն արդեն գտնվում է բժշկական անձնակազմի չափանիշների մշակման փուլում:

Օրինագծով սահմանում է, որ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը նախարարությունը պետք է ապահովի բոլոր հանրակրթական հաստատություններում բուժկետերի գործունեությունը:

Փոփոխությունների նախաձեռնողը խորհրդարանական կրթության հանձնաժողովն է, որը բացատրում է, որ այսօրվա դրությամբ 2500 հանրակրթական դպրոցներից բժշկական կետերը գործում է 532 շենքում:

Հանձնաժողովի տեղեկությամբ, յուրաքանչյուր բուժկետի համար անհրաժեշտ կլինի 5000 լարի:

1tv.ge