
Ոստիկանությունը բերման է ենթարկել Թբիլիսիի 36-ամյա մի բնակչի, որը ներկայացել է որպես քահանա՝ անչափահաս աղջկա ինտիմ լուսանկարները ստանալու համար: Այս մասին այսօր հաղորդել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Քննությամբ պարզվել է, որ խաբեությամբ մեղադրյալը ստիպել է դեռահասին իրեն ուղարկել «իր անձնական կյանքը արտացոլող» նկարներ: Ինչ-որ պահի աշակերտուհին որոշել է դադարեցնել հեռախոսային նամակագրությունը, ինչը զայրացրել է կեղծ քահանային և նա սպառնացել է աղջկան`ուղարկված նկարներն համացանցում հրապարակմամբ:
Դատարանի որոշմամբ տղամարդը ձերբակալվել է: Վրաստանի ՆԳՆ շարունակում է հետաքննությունը: Այս հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով:shantnews.am