Նինոծմինդայի մունիցիպալիտետում կուսակցություններն արդեն պատրաստվում են նախընտրական գործընթացին, և յուրաքանչյուր կուսակցություն դա անում է յուրովի:
Նինոծմինդայում հայտնվել են թեկնածուների պաստառներ, ովքեր կմասնակցեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Մինչ այժմ երեք թեկնածուներ են ցուցադրել իրենց քարոզչական պաստառները:
Մի քանի օր չանցած վրացական երազանք «Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածու Սամվել Մանուկյանի և «Եվրոպական Վրաստան» կուսակցության թեկնածու Արսեն Կարապետյանի նախընտրական պաստառներն արդեն պատերից պոկված էին:Նշենք, որ պաշտոնական նախընտրական շրջանը սկսվել է սեպտեմբերի 1-ին, իսկ ընտրությունները կանցկացվեն 2020 թվականի հոկտեմբերի 31-ին:
Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Վրաստանի նոր խորհրդարանը կձևավորվի 150 պատգամավորից ըստ խառը համակարգի. 120 պատգամավոր ընտրվում են համամասնական ընտրակարգով և 30 մեծամասնական ընտրակարգով: