
Հետեւողական լինելով Նինոծմինդայի ավտոճանապարհային նշաններին՝ նկատեցինք, որ Նինոծմինդա քաղաքի Պուշկին եւ Ազատություն փողոցների խաչմերուկում կրկին ծռվել է ճանապարհային նշանը: Դավիթ Շինարար փողոցի վրա գտնվող մի քանի նշաններ նույնպես անմխիթար վիճակում են, որոնցից մեկն էլ ընկած վիճակում է:
Պարզելու համար արդյոք ուղղվելու են նշանները, թե ոչ, մենք կապ հաստատեցինք Վրաստանի Ավտոճանապարհային դեպարտամենտի աշխատակցի հետ, ով մեզ տեղեկացրեց, որ տվյալ ճանապարհները գտնվում են դեպարտամենտի հսկողության ներքո: Դեպարտամենտի աշխատակիցը հայտնեց, որ նշանները շտկելու աշխատանքը հանձնված է համապատասխան կազմակերպությանը, որի պարտականությունների մեջ է մտնում ավտոճանապարհային նշանների վերանորոգումը:
Թեմատիկ՝