Այսօր` Սեպտեմբերի 15-ին, վերջապես տեղի ունեցավ երկար սպասված դասընթացների սկիզբը:
Նինոծմինդայի շրջանի Եֆրեմովկա գյուղի աշակերտները առաջի անգամ այսքան կարոտակեզ շտապել էին հարազատ դպրոց, որտեղ նույնքան անհամբեր իրենց սպասում էին ուսուցիչները:
Երեխաները այնպիսի խանդավառությամբ էին եկել, որ դեմքերին ժպիտ էր նկարված: Չնայած շատ սահմանափակումների,
ուսումնական տարվա բացումը շատ յուրօրինակ ու յուրահատուկ էր բոլորիս համար:
Թագաժահրի պատճառով երկարաձգվող կարանտինի պատճառով դադարեցված դասընթացները բոլորիս ստիպեցին զգալ ու կարևորել դպրոցը, դասը, ուսուցչին… Այսօր նույնիսկ մշտապես բողոքող ծնողներն են գնահատում ուսուցչի անփոխարինելի դերը իրենց երեխաների կյանքում… Մենք բոլորս միասին շատ կարևոր փորձություն անցանք, որը մեզ բոլորիս ստիպեց կյանքին ու մեր առօրյա շրջապատին ուրիշ արժևորող աչքերով նայել…
Մեզ համար սկսվեց կյանքի որակի մի նոր փուլ, որը իր մեջ կրում է արժեքների մի նոր համակարգ…. Այժմ իրար հանդեպ կարոտը բոլորիս ստիպում է սիրո, հարգանքի, ուշադրության, որակի մթնոլորտում կրթել մեր սերունդներին, որոնց համար արդեն կարևոր ու գնահատելի են դարձել շատ չնչին թվացող բաներ, ինչպիսն էր սովորական դասաժամը, դասամիջոցը, խաղը, շփումը… Կարանտինի պատճառով հետաձգված դասընթացների վերաբացումը բոլորիս համար մի կարևորագույն տոնի է վերածվել, բոլորս մի հատուկ խանդավառությամբ էինք սպասում այս օրվան…
Այսուհետ բոլորիս կյանքում սկսվում է մի նոր կրթական փուլ՝ ուսումնառության հանդեպ կարոտալից սիրով լցված:
Կրկին բարի գալուստ հայրենի կրթօջախ ու բարի ուսումական տարի բոլորիս:
Նյութում տեղ գտած հեղինակի մտքերը չեն խմբագրվում և կարող են չհամընկնել NOR ռադիոյի տեսակետների հետ։
Նյութը եւ լուսանկարը տրամադրեց Եֆրեմովկայի հանրային դպրոցի ուսուցչուհի Նազելի Ծառուկյան – Բաբաջանյանը: