
Նինոծմինդայի շրջանում բնակիչների մասնակցությամբ անցկացրեցինք հարցում ընտրությունների վերաբերյալ:
Հարցման ընթացքում պարզեցինք, որ բնակիչների մեծ մասը տեղյակ չէ, թե Վրաստանում երբ են տեղի ունենալու խորհրդարանական ընտրությունները: Բացի այդ, բնակիչները դեռ չեն որոշել, թե ում են տալու իրենց ձայնը:
Հարցումը ցույց տվեց նաեւ, որ ոչ բոլորն են ուզում մասնակցել ընտրություններին:
Բնակիչներից մեկն էլ իր հերթին նշեց. «Մասնակցելու եմ ընտրություններին, բայց նախընտրած թեկնածու դեռ չունեմ, Սամվել Մանուկյանը անծանոթ է, միայն Արսեն Կարապետյանին եմ ճանաչում, բայց չգիտեմ ընթացքում իրեն կընտրեմ, թե ոչ»:
Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները անցկացվելու են այս տարվա հոկտեմբերի 31-ին:
Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.