Սեպտեմբերի 1-ին «Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտը» սկսել է «Բացահայտիր ապատեղեկատվությունը» նախագիծը, որի նպատակն է առցանց ԶԼՄ-ների մոնիթորինգ անցկացնել`հայտնաբերելու Covid-19 համաճարակի ֆոնին տարածված կեղծ տեղեկատվությունը:
Վրաստանում Covid-19 համաճարակի մարտահրավերներից մեկը սոցիալական և առցանց լրատվամիջոցների հզոր ապատեղեկատվության և շահարկման տեղեկատվական արշավն է: Վերոնշյալի պատճառով Վրաստանում բնակվող էթնիկ փոքրամասնությունների իրազեկումը առանձնահատուկ նշանակություն ունի մայրենի լեզվով՝ վիրուսի տարածման ռիսկը կանխելու համար:
Ծրագրի նպատակն է բարձրացնել տեղեկատվության հուսալի աղբյուրների իրազեկումը Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների շրջանում` բացահայտելով և վերահսկելով առցանց և սոցիալական լրատվամիջոցներում տարածված կեղծ լուրերը: Ծրագրի շրջանակներում կպատրաստվեն հետազոտության մոնիթորինգի 2 զեկույցներ: Ծրագրի թիմը զեկույցները կտարածի վրացերեն, ռուսերեն, հայերեն և ադրբեջաներեն լեզուներով` ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջաններում:
Այս ծրագրի շրջանակներում «Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտը» նախատեսում է ակտիվ տեղեկատվական արշավ սկսել ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջանների տեղական լրատվամիջոցների հետ համագործակցությամբ՝ ապահովելու, որ նախագծով ստեղծված նյութերը տարածվեն բնակչության շրջանում: Շփումը տարածաշրջանային համայնքային կենտրոնների հետ կապահովվի նաև քաղաքացիական հասարակության ակտիվիստների աջակցությամբ: Տեղեկատվական/ առցանց արշավի շրջանակներում ստեղծված նյութերը տարածվելու են նաև «Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտի» ֆեյսբուքյան էջի և «Բոլոր լեզուներով տեղեկատվության հասանելիություն» ծրագրի շրջանակներում ստեղծված հայերեն, ռուսերեն և ադրբեջաներեն էջերի միջոցով:aliq.ge