«Ազգային շարժումն» սկսել է «Հանձնարարիր Միշային» նոր նախընտրական ծրագիր,- այս մասին հայտարարել է «Ազգային շարժման» անդամ Զաալ Ուդումաշվիլին՝ այսօր անցկացված մամլո ասուլիսին:
Նրա խոսքով, բոլոր հանձարարությունները, որոնք կուսակցության մեծամասնական պատգամավորի թեկնածուները կստանան բնակչությունից, կփոխանցվեն «Ազգային շարժման» վարչապետի թեկնածու Միխեիլ Սաակաշվիլուն:
«Վրաստանի մասշտաբով, գրեթե բոլոր մեծամասնական նահանգներում մեր մեծամասնական թեկնածուներն ակտիվորեն անցկացնում են նախընտրական քարոզարշավ և այսօր, մենք սկսում նոր՝ «Հանձնարարիր Միշային քարոզարշավը, որը նկատի ունի հետևյալը – մեզ համար հիմա շատ կարևոր է, թե ինչ ակնկալիքներ ունեն «Ազգային շարժումից» իշխանափոխությունից հետ: Ինչպես նաև կարևոր է, թե ինչ ակնկալիք ունեք մեր վարչապետի թեկնածուից: Ուստի, բոլոր հանձարարությունները, որոնք կուսակցության մեծամասնական պատգամավորի թեկնածուները կստանան բնակչությունից, կփոխանցվեն «Ազգային շարժման» վարչապետի թեկնածու Միխեիլ Սաակաշվիլուն: Մենք միասին պետք է կառուցենք հարուստ Վրաստան՝ հզոր ընտանիքներով»,- հայտարարել է Ուդումաշվիլին: 1tv.ge