Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը մրցույթ է անցկացրել Հեշտիա և Մամզարա գյուղերի երկու դպրոցներում սանհանգույցների կառուցման համար:
Մամզար գյուղի դպրոցում սանհանգույց կառուցելու համար տրամադրված 34540 լարիից մրցույթը շահել է անհատ ձեռնարկատեր Աշոտ Կարախանյանը
27`633 լարի գումարի դիմաց:
Հեշտիա գյուղի երկու դպրոցներում սանհանգույցների կառուցման մրցույթը շահեց Ռազմիկ Ղումաշյանի շինարարական ընկերությունը սահմանված 140
673 լարիից 113,000 լարի դիմաց:
Քաղաքապետարանի և կապալառուների միջև պայմանագրերը դեռ կազմված չեն: