Ժդանովականում որոնում են երեխայի

Ժդանովականում որոնում են երեխայի


Արդեն մի քանի ժամ է Ժդանովականում փնտրում են եկվոր հովիվի երեխային։

Ըստ պտտվող լուրերի անչափահաս երեխային բնակիչները և սարերում խոտհունձ իրականացնող անձինք տեսել են գյուղի արոտավայրերի տարածքներում շրջելիս։ Ավելի ուշ պարզ է դարձել, որ նա գնացել է անհայտ ուղղությամբ։ Ծնողները և Ժդանովականի բնակիչները սկսել են փնտրել նրան։

Որոնողական գործընթացին ներգրավված է նաև ոստիկանությունը։ Նշենք, որ երեխան մոտավորապես 15 տարեկան է։ Հովիվը իր ընտանիքով եկել է Կախեթիի գյուղերից մեկից և Ժդանովականում աշխատում է որպես հովիվ։

Նյութը ավելի ուշ կթարմացվի։