Նինոծմինդայի երեք բնակիչների 5750 հակ խոտ է այրվել

Նինոծմինդայի երեք բնակիչների 5750 հակ խոտ է այրվել

Սեպտեմբերի 16-ի լուսադեմին, ժամը մոտավորապես երեքի սահմաններում, Նինոծմինդա քաղաքի Խոջաբեկ թաղամասի բնակիիչներ Սուրիկ Մոսոյանի, Լյովա Նռանյանի և Մարտին Գորոյանի 5750 հակ խոտ է այրվել:

Սուրիկ Մոսոյանի խոսքով հրդեհը բռնկվել է գիշերը, այրվել է 2500 խոտի հակ, ևս 250 հակ խոտ եղել է մոտակայքում և պատկանել է Մարտին Գորոյանին, որը նույնպես այրվել է:

«Հարևանները մեզ արթնացրին, մենք դուրս եկանք և տեսանք, որ խոտը այրվում է: Դեզը շատ մոտ է գոմին: Կանչեցինք հրշեջ բրիգադ, բայց արդեն ուշ էր » ,- ասաց տուժողը :

Ինչ վերաբերում է Նռանյան Լյովայի խոտի հրդեհին, դա արվել է որոշակի նպատակով, խոտի դեզը գտնվում էր քաղաքից դուրս ՝ գոմի կողքին: Ըստ Լյովայի, հրդեհը բռնկվել է գրեթե միաժամանակ, ժամանակի տարբերությունը շատ քիչ է եղել:

Առավել մանրամասն ՝ մեր տեսանյութում: