NOR ռադիոն նախկինում անդրադարձել էր, որ Ղաուրմայից դեպի Հեշտիայի ուղղությամբ կան էլեկտրասյուներ որոնք թեքված էին եւ գտնվում են փլուզման եզրին:
Այդ հարցի վերաբերյալ մենք կապ էինք հաստատել Energo-Pro Georgia -ի Ախալքալաքի եւ Նինոծմինդայի սերվիս կենտրոնի մենեջեր Վասո Անանիաշվիլիի հետ, ով մեզ պատասխանել էր, որ Հեշտիայի ուղղությամբ կա ծռված 2 բետոնապատ էլեկտրասյուներ, ինչպես նաեւ մեկ էլեկտրասյուն` Հեշտիա գյուղի միջեւ, որոնք պլանավորված է վերականգնել սեպտեմբերի 4 -ին:
Այսօր՝ սեպտեմբերի 16 -ին, հեռախոսազրույց ունեցանք Նինոծմինդայի Energo-Pro Georgia -ի աշխատակցի հետ ով նշեց. «Էլեկտրասյուներից երկուսը ուղղել ենք արդեն, իսկ մեկի աշխատանքներն էլ ընթացքի մեջ են, քանի որ էլեկտրասյան շուրջը ջուր է, դրա համար մի փոքր բարդություններ կան, բայց դա էլ ժամանակի հարց է, աշխատանքները ընթացքի մեջ են: