Աշնանը Ջավախքը կմնա առանց գազի. Մկոյանը հայտարարություն է տարածել

Աշնանը Ջավախքը կմնա առանց գազի. Մկոյանը հայտարարություն է տարածել

Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ իր վրա քաղաքական ճնշումներ են գործադրվում, որոնց նպատակը առաջիկա ընտրություններին մասնակցելու գաղափարից հրաժարվելն է:

«Ընտրություններին մնացել է մեկուկես ամիս: Այսօր եղբորս ընկերություն էին եկել ֆինանսական ոստիկանության ու աուդիտի աշխատակիցները: Նրանք կնիքեցին բոլոր համակարգիչները և փաստաթղթերը: Եղբայրս Վրաստանում մեծ հայ գործարար է, նրա մոտ შპს „მეეკი„ և „ეს-ჯი-გაზ„ ընկերություններում աշխատում է 300 մարդ, որոնք իրենց ընտանիքների միակ սատարն ու կերակրողը: Սա ճնշում է գործարարի և բիզնեսի վրա: Այս ամենը քաղաքական բնույթ ունի: Նրանց միակ նպատակը 2020-ի խորհրդարանական ընտրություններից իմ թեկնածությունը հանելն է:
Եթե ամեն ինչ այս տեմպով շարունակվի, ապա մենք չենք կարողանա իրականացնել այն ծրագրերը, որոնցով նախատեսված էր գազաֆիկացնել Ախալքալաքի մունիցիպալիտետի Աբուլ և Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գոռելովկա գյուղերը, ինչպես նաև այլ ծրագրեր: Ընկերությունը չի կարողանա բնական գազ մատակարարել հասարակությանը, իսկ աշնանը լեռնային այս շրջանի բնակիչները խստաշունչ ձմռան պայմաններում, որը բնորոշ է այս շրջանին կմնան առանց գազի: Ընկերությունը կսնանկանա, և՛ ընկերությունը, և՛ բնակչությունը մեծ վնասներ կկրեն», — ասվում է Մկոյանի տարածած հայտարարության մեջ:

Մկոյանը հայտարարության վերջում տեղի ունեցածը որակում է՝ որպես իրեն ճնշելու և իր եղբոր ընկերությունը ոչնչացնելու քայլեր:aliq.ge

https://www.facebook.com/100005909986520/videos/1554239484783036/?extid=lJfiQSeQvCJleOEH