
Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 30 միլիոնը: Այս մասին հայտնում է Ջոնս Հոփքինսի համալսարանը:
Համավարակի ընթացքում գլոբալ մասշտաբով «կովիդ 19»-ից մահացել է 943 հազար մարդ:
Վարակվածների թվով աշխարհում առաջին տեղում է Ամերիկայի Միացյալ Նահանգները, որտեղ գրանցվել է վարակման 6,6 միլիոն դեպք: Երկրորդ տեղում Հնդկաստանն է, իսկ երրորդում ՝ Բրազիլիան: 1tv.ge