Սեպտեմբերի 18 -ին Նինոծմինդայում կայացավ մինի ֆուտբոլի շրջանային առաջնության վերջին եզրափակիչ խաղերը:
1-ին եւ 2 -րդ տեղերի համար մրցեցին Գանձայի եւ Խոջաբեկի թիմերը: Խաղը ավարտվեց Գանձայի հաղթանակով՝ 4 – 2 հաշվով:
Երրորդ հորիզոնականի համար պայքարեցին Սպասովկայի եւ Նինոծմինդայի թիմերը: Այդ խաղում 7 – 3 հաշվով հաղթեց Սպասովկայի թիմը եւ գրավեց երրորդ հորիզոնականը:
Ֆուտբոլիստները Նինոծմինդայի քաղաքապետարանի սպորտի վարչության կողմից պարգեւատրվեցին մեդալներով, գավաթներով և պատվոգրերով: