Անդրեա Պիրլոյի նորամուտը Իտալիայի առաջնությունում չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» նորանշանակ գլխավոր մարզիչի կարգավիճակում հաղթական էր։
«Յուվենտուսն» իտալացի մասնագետի ղեկավարությամբ Ա Սերիայի առաջին տուրի խաղում ընդունեց «Սամպդորիային» եւ հաղթեց 3։0 հաշվով։
Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց Շվեդիան ներկայացնող 20-ամյա կիսապաշտպան Դեյան Կուլուշեւսկին, որն անցած մրցաշրջանը վարձակալությամբ անցկացրել է «Պարմայում»։
Վերջնամասում «Յուվենտուսի» առավելությունը կրկնապատկեց իտալացի պաշտպան Լեոնարդո Բոնուչին։ Նախավերջին րոպեին պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խփեց դաշտի տերերի երրորդ գոլը։
Իտալիայի առաջնություն, առաջին տուր
«Յուվենտուս» – «Սամպդորիա»՝ 3։0
Դեյան Կուլուշեւսկի, 13, Լեոնարդո Բոնուչի, 79, Կրիշտիանու Ռոնալդու, 89 sport.news.am