Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, կորոնավիրուսից մահացած 20 պացիենտը 60-ամյա կին էր:
Էզուգբաիայի խոսքով, նա բռնազավթված Աբխազիայից երեք այլ հիվանդների հետ միասին տեղափոխվել էր Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկվող տարածք և բուժվում էր Քութաիսիի կլինիկաներից մեկում: Ըստ Մարինա Էզուգբաիայի, հիվանդը ունեցել է զուգահեռ քրոնիկ հիվանդություններ:
«Մենք ունենք ևս մեկ զոհ և կորոնավիրուսից մահացածների թիվը կազմում է 20: Այս հիվանդին տեղափոխել էին Աբխազիայից: Նրա հետ միասին տեղափոխել են ևս երեք պացիենտի: Ցավոք 60 ամյա կնոջ վիճակը չբարելավվեց և նա մահացած սեպտեմբերի 20-ին»,- ասել է Մարինա Էզուգբաիան:1tv.ge