Նինոծմինդայի շրջանում արդեն սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը: Բայց ոչ թե մասսայական այլ մասնակի, բնակիչները դեռեւս բերքը հավաքում են տնամերձ հողմասերից:
Ովքեր զբաղվում են հողագործությամբ դժգոհում են կարտոֆիլի ցածր գնից:
Նինոծմինդայի շրջանում բնակիչների մասնակցությամբ անցկացրեցինք հարցում կարտոֆիլի գնի եւ բերքատվության վերաբերյալ:
Բնակիչներից մեկի խոսքով, այս տարի բերքը նորմալ է, բայց կարտոֆիլի գինը ցածր է: «Հիմա կարտոֆիլի գինը 50-60 թեթրի է, ինչը շատ քիչ է: Մեզ մնում է մենակ հուսալ որ կարտոֆիլի գինը կբարձրանա եւ գյուղացին կկարողանա գոնե 70-80 թեթրիով վաճառել եւ իր աշխատանքի ծախսը հանել», – նշեց բնակիչը:
Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.