Իզուր չեն ասում <<Եթե Փոքր Խանչալեցի ես, ուրեմն երգել գիտես>>։ Ասվածիս վառ վկայությունն է Ռուբեն Ավագյանը, ով մայրական կողմից արմատներով Փոքր Խանչալեցի է և այժմ ապրում է ԱՄՆ-ում։
Նա մանկուց զբաղվել է երգարվեստովսովորելով Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև
` Երևանի պետական կոնսերվատորիայում։ Այժմ էլ իր կարիերան է շարունակում ԱՄՆ-ում`հայազգի հայտնի երգահան
Արամ Ավագյանի երաժշտական ստուդիայում։ Նա մասնակցել է բազմաթիվ երաժշտական միջոցառումների տարբեր երկրներում` արժանանալով ոսկե մեդալի և գրանպրիի։ Այս տեսահոլովակը նրա առաջին պրոֆեսիոնալ տեսահոլովակն է, որում կատարում է ամենահայտնի և սիրված հայկական սիրային երգեր։ Շուտով լույս կտեսնի նրա անձնական երաժշտական ալբոմը։