Այսօր ՝ սեպտեմբերի 21-ին, տեղի ունեցավ Մ.Խանչալի-Փ.Խանչալի նոր ասֆալտապատ ճանապարհի պաշտոնական բացումը: Ճանապարհի բացման արարողությունն անցկացվեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավարության, ինչպես նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Սամվել Մանուկյանի կողմից:
Կարմիր ժապավենի հանդիսավոր կտրումը նախ տեղի ունեցավ Մ.Խանչալի գյուղում, իսկ այնուհետև Փ.Խանչալիում: Միջոցառմանը ներկա էին գյուղի բնակիչները և հյուրեր:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան բնակիչները, ովքեր շնորհակալություն հայտնեցին Վրաստանի կառավարությանը և Նինոծմինդայի քաղաքապետարանի ղեկավարությանը ՝ կատարված աշխատանքի համար: Ինչպես նաև քաղաքապետարանի ղեկավարությունը և Սամվել Մանուկյանը նշեցին, որ չնայած կառավարության կատարած բոլոր աշխատանքներին, գյուղերում դեռ շատ խնդիրներ կան, որոնք հետագայում պետք է լուծվեն:
Հարկ է նշել, որ Մ.Խանչալի – Փ.Խանչալի ճանապարհահատվածի առաջին մասի վերականգնումը 2,300 մ երկարությամբ: Այս ուղղությամբ երկրորդ նախագծի համաձայն
ճանապարհի 3,390 մ վերականգնումը իրականացվել է 1455
714 լարիի դիմաց: Մ.Խանչալի – Փ.Խանչալի ճանապարհի ընդհանուր երկարությունը 5690 մետր է: Աշխատանքներն իրականացնում է Ջավախավտոգզա ճանապարհաշինական ընկերությունը:
Նշենք, որ Փ.Խանչալի գյուղի բնակիչները գրեթե ամեն տարի իրենց դժգոհությունն էին հայտնում իրենց գյուղ տանող ճանապարհի վատ վիճակից: Այս ուղղությամբ ճանապարհը դժվարանցանելի էր: Տաքսի ծառայության գինը երկու անգամ բարձր է: Երբեմն ոչ բոլոր տաքսու վարորդները կհամաձայնեն հաճախորդին տանել այս գյուղ: Հիմա այս ուղղությամբ մեքենա վարելը ավելի հեշտ կլինի:
Առավել մանրամասն ՝ մեր ֆոտո նյութում: