Կրկին նորոգումներ են իրականացվում Օրլովկա-Սպասովկա խաչմերուկում կամրջի մոտ գտնվող ճանապարհի մի հատվածում:
Ինչպես մեզ պատասխանեց ԱՐԱԼԻ ճանապարհաշինական ընկերության պատասխանատուն, ներկայումս ասֆալտի հին շերտը հանվում է, քանի որ անհրաժեշտ է ճանապարհի երկու հատվածների հանգույցը բերել ստանդարտ վիճակի:
Այդ պատճառով երկու կողմերից հանվում է 10 մետր ասֆալտ, որպեսզի փոսեր չլինեն:
Հիշեցնենք, որ NOR ռադիոն նախկինում հեռարձակել էր, որ Օրլովկա-Սպասովկա խաչմերուկում կամրջի մոտ ճանապարհի մի հատված է վերանորոգվում, որը շարքից դուրս էր եկել: