Ադիգենի մունիցիպալիտետի գյուղ Ճեճլայի բնակչի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Տեղեկությունը հաստատում են մարզպետարանում: Պետի՝ Գիրոգի Միքելաձեի խոսքով, երրորդ վարակվածը նույնպես Բաթումիում, մասնակցել է հարսանիքի: Այնտեղ էին վարակվել նաև նրա երկու համագյուղացիները:
Քաղաքացու զննման պատասխանները տարածաշրջան ուղարկեցին Սեպտեմբերի 22-ին, թեստավորումից մեկ օր հետո:
«Աստիճանաբար պարզում էինք, ով է ունեցել շփում վարակվածի հետ, ով է եղել հարսանիքում: Թեստավորեցինք և ցավոք, պատասխանը դրական է: Սամցխե-Ջավախքում գրանցվեց վարակման երրորդ դեպքը»,- «9-րդ ալիքի» մոտ ասում է Գիորգի Միքելաձեն:
Կսահմանվեն արդյոք կանոններ և սահմանափակումներ գյուղում – հաստատությունից ասում են, որ որոշում դեռևս չեն ընդունել:
Հատկանշական է, որ Ադիգենի մունիցիպալիտետի գյուղ Ճեճլայում երկու քաղաքացիների մոտ մի քանի օր առաջ հաստատվեց կորոնավիրուս: tv9news.ge