
Սեպտեմբերի 22 -ին Նինոծմինդայում անցկացվում է «Master League» կոչվող ֆուտբոլային առաջնությունը, որտեղ ամեն թիմում խաղում են 6 խաղացող եւ 1 դարպասապահ:
Առաջնությանը մասնակցում են շրջանի թվով 8 թիմեր:
1/4 եզրափակչի համար մրցեցին Հեշտիա – Խոջաբեկ, Մեծ Խանչալի – Ջիգրաշեն, Գանձա – Սաթխա եւ Արագյալ – Սպասովկա թիմերը, որտեղ խմբային փուլ դուրս եկան 4 թիմեր՝ Սպասովկա, Հեշտիա, Մեծ Խանչալի եւ Գանձա:
Խմբային փուլում 4 լավագույն թիմերը պետք է խաղան միմյանց դեմ շրջանաձեւ: Ամենաշատ միավոր վաստակած 1-ին եւ 2-րդ թիմերը կխաղան եզրափակիչում, իսկ հաղթող թիմը արդեն կմասնակցի տարածաշրջանային առաջնությանը:
Ավելի մանրամասն մեզ պատմեց Նինոծմինդայի քաղաքապետարանի Սպորտի եւ երիտասարդության հարցերով բաժնի պետ Վահե Իրիցյանը:
Մանրամասները ստորեւ.