Նինոծմինդայում հասարակական կենտրոնի շինարարական աշխատանքներն ավարտման փուլում են

Նինոծմինդայում հասարակական կենտրոնի շինարարական աշխատանքներն ավարտման փուլում են

Արդարադատության նախարարի նախաձեռնությամբ Նինոծմինդա քաղաքում կառուցվող Հանրային կենտրոնի կառուցման աշխատանքներն ավարտվում են:

Ներկայումս անցկացվում է շենքի ներքին հարդարման աշխատանքները : Մնում է իրականացնել շենքի շուրջ հողային աշխատանքները, աստիճանների վրա սալիկների տեղադրում և թվով 30 գիշերային լամպերի տեղադրում: Շենքը 360 քմ է:

Աշխատանքներն իրականացնող Դանիել Կուրղինյանի խոսքով, աշխատանքները նախատեսվում է ավարտել հոկտեմբերի 3-ին, եթե եղանակային պայմանները չխանգարեն:

Հասարակական կենտրոնի շինարարությունը սկսվել է 2019 թվականի դեկտեմբերի 10-ին: Աշխատանքները վերսկսվել են 2020-ի մայիսի սկզբին: Հասարակական կենտրոնի շենքի կառուցապատումը իրականացնում է „Խոմերիկի և կոմպանիա“ ՍՊԸ-ն: Նախագծի բյուջեն կազմում է 855, 412 լարի:

Հասարակական կենտրոնի շենքը կլինի մեկ հարկանի և ապակե: Հասարակական կենտրոնը կառուցվում է Նինոծմինդայի քաղաքապետարանի դիմաց:

Հիշեցնենք, որ Հասարակական կենտրոնում տեղի բնակիչները հնարավորություն կունենան հարմարավետ միջավայրում օգտվել ավելի քան 200 պետական և մասնավոր նշանակության ծառայություններից: Բնակիչները կկարողանան ստանալ անձնագիր կամ այլ անձը հաստատող փաստաթուղթ, օգտվել արխիվային, անշարժ գույքի գրանցմանը և կադաստրային գործարքներին վերաբերող ծառայություններից: