
Այսօր՝ սեպտեմբերի 23 -ին Վլադիմիր եւ Գայոս Ղարսլյան եղբայրների անունը կրող խաղադաշտում շարունակվեց «Մաստեր Լիգա» -ի ֆուտբոլային առաջնությունը:
Խմբային փուլ դուրս եկած 4 լավագույն թիմերը (Սպասովկա, Հեշտիա, Մեծ Խանչալի եւ Գանձա) մրցեցին միմյանց դեմ՝ շրջանաձեւ:
Խմբային փուլի խաղերը. Հեշտիա 3-4 Մեծ Խանչալի, Սպասովկա 4-4 Մեծ Խանչալի, Գանձա 3-1 Հեշտիա, Գանձա 4-3 Սպասովկա:
Եզրափակչում իրար հետ կմրցեն Գանձայի եւ Սպասովկայի թիմերը, որտեղ հաղթողը կմասնակցի տարածաշրջանային առաջնությանը: