Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ՝ սահմանափակումները, որոնք «տեսականորեն կարող են սահմանվել», կլինեն միայն նպատակային և տեղային:
«Ցանկացած սահմանափակում, որը տեսականորեն կարող է սահմանվել, կլինի միայն նպատակային և տեղային: Դրանք չեն լինի համակարգային սահմանափակումներ ամբողջ երկրի մասշտաբով, դրանք չեն լինի մեր կյանքի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, կրթությունը, կամ նույնիսկ քաղաքական գործընթացը, ընտրական գործընթացը», — հայտարարել է Գախարիան:
Վարչապետը հավելել է, որ վիրուսի տարածումը պետք է կանխվի խիստ կանոններով, կարգապահությամբ, ոչ թե սահմանափակումներով և տնտեսությունը կանգնեցնելով:
Գախարիան նշել է նաև, որ երկիրը անցնում է վարակի հետ համակերպվելու փուլին և կոչ է արել բնակչությանը պահպանել տարրական կանոնները՝ դիմակ կրել, հեռավորություն պահպանել և հաճախակի ախտահանել ձեռքերը: aliq.ge