
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը հայտարարեց մրցույթ քաղաքի փողոցների փոսերը վերանորոգելու համար:
Ծրագրի համաձայն, նախատեսվում է իրականացնել 1400 ք.մ. ճանապարհի փոսերի նորոգում, այդ աշխատանքների համար հատկացվել է 90,000 լարի:
Մրցույթը նշանակված է հոկտեմբերի 5-ին:
Նշենք, որ Պուշկին, Սպանդարյան, Տերյան, Կարլ-Մարքս և քաղաքի այլ փողոցներում առկա են շատ փոսեր, որոնք խանգարում են մեքենաների տեղաշարժին, ինչն էլ իր հերթին դժգոհություն է առաջացնում վարորդների և Նինոծմինդայի բնակիչների շրջանում: