ԿԸՀ-ն անցկացնում է ճանաչողական դասընթացներ Նինոծմինդայի մունիցիպալիտետի տեղամասային հանձնաժողովների անդամների համար:
Դասընթացները բաղկացած են մի քանի փուլից: Դասընթացի առաջին փուլում տեղամասային հանձնաժողովների անդամները կծանոթանան ընտրությունների ընթացքին:
Անցկացվում են չորսժամյա դասընթացներ, որտեղ տեղամասային հանձնաժողովի անդամները կարող են ծանոթանալ առաջարկություններին, ուսումնասիրել իրավիճակները, որոնք կարող են առաջանալ տեղամասերում և վերլուծել, թե ինչ է առաջարկվում անել:
Թիվ 41 ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Կյուրեղյանի խոսքով այս դասընթացի նպատակն է ծանոթանալ ընտրական գործընթացին, տեղեկացնել ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին, և որ ամենակարևորն է
ընտրությունները պետք է անցկացվեն առանց խախտումների:
Նշենք, որ այս տարի տեղամասերի կոմիսարների շրջանում շատ նորեկներ կան: Եվ այսպես, նրանց համար կլինեն կրկնվող դասընթացներ: