Սակրեբուլոն գումարեց հերթական նիստը

Սակրեբուլոն գումարեց հերթական նիստը

Սեպտեմբերի 28-ին Նինոծմինդայի սակրեբուլոյում կայացավ հերթական նիստը, որի ժամանակ քննարկվեց 4 հարց:

Հարցերը հետևյալն էին. 1.«Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի և կառուցվածքային միավորների հաստիքային ցանկի, պաշտոնատար անձանց և մյուս հանրային ծառայողների դրույքաչափերի սահմանման մասին» Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու 2018թ. փետրվարի 28-ի №15 որոշման մեջ փոփոխություն մտցնելու մասին, որպես զեկուցող հանդես է եկել իրավաբանական ծառայության պետ Անդրանիկ Քսպոյանը:

2.«Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի վարչական ծառայության կանոնադրության մասին» Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու 2018 թ. հունվարի 30-ի №7 որոշման մեջ փոփոխություն մտցնելու մասին, որպես զեկուցող հանդես է եկել իրավաբանական ծառայության պետ Անդրանիկ Քսպոյանը:

Վերջինս այս երկու հարցի շուրջ տվել է պարզաբանություն, ըստ որի, ելնելով Վրաստանի խորհրդարանի երեխաների իրավունքների պաշտպանության կոմիտեի երաշխավորությունից տարածաշրջաններում պետք է ստեղծվեն համապատասխան կառույցներ երեխաների իրավունքների պաշտպանության համար: Մկոյանը նշեց, որ մունիցիպալիտետներին հանձնարարված է սեփական միջոցներով ստեղծել կամ ծառայություն, կամ բաժին, կամ էլ իրավաբանական անձ: Նինոծմինդայի քաղաքապետարանն էլ ելնելով իր սեփական միջոցներից Սոցիալական ծառայությունում ստեղծել է նոր բաժին և հաստիքակազմում ավելացվել է նոր հաստիք 1 բաժնի պետի տեսքով, որը այսուհետ կղեկավարի երեխաների իրավունքների պաշտպանության և աջակցության բաժինը:

3.Նինոծմինդայի մունիցիպալիտետի սեփականությունում եղած Նինոծմինդա քաղաքի Ազատության №21 հասցեում (շենքի կենտրոնական մուտքում) գտնվող անշարժ գույքի ՝ 3,75 մ² տարածքի ( կադաստրային կոդ՝ 65.12.33.129), ուղիղ տնօրինման կարգով, անհատույց անժամկետ, օգտագործման իրավունքով ՀԻԻԱ «Կոմունալ, բարեկարգման և մաքրման ծառայությանը» անհատույց փոխանցման համար համաձայնություն տալու մասին, որպես զեկուցող հանդես եկավ Էկոնոմիկայի ծառայության պետ Սայաթ Մկոյանը:

4.Նինոծմինդայի մունիցիպալիտետի սեփականությունում եղած Նինոծմինդա քաղաքի Հովսեփյան փողոցի վրա գտնվող անշարժ գույքի (նոր կառուցված Շտապ օգնության շենքի) 700մ² ընդհանուր տարածքը ( կադաստրային կոդ՝ 65.12.33.631), որպես պետական սեփականություն անհատույց փոխանցման համար համաձայնություն տալու մասին, որպես զեկուցող հանդես եկավ Էկոնոմիկայի ծառայության պետ Սայաթ Մկոյանը:

Նիստին ներկա բոլոր պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին բոլոր 4 հարցերին:

Radio NOR · В мэрии создан новый отдел по защите прав детей