
Այսօր՝ սեպտեմբերի 28 -ին ժամը 12:00 -ի սահմաններում Նինոծմինդայի Վլադիմիր եւ Գայոս Ղարսլյան եղբայրների անունը կրող խաղադաշտում սկսվել է կամավորների գրանցումը այն երիտասարնդերի համար ովքեր ցանկանում են մեկնել Արցախ եւ կանգնել հայ ազգի եւ զինվորի կողքին: Նինոծմինդայի մունիցիպալիտետում արդեն կան կամավորագրվածներ:
Նշենք, որ այսօր ժամը 15:00 -ի սահմաններում կամավորների գրանցումը տեղի է ունեցել նաեւ Ախալքալաքի խաղադաշտում:
Հիշեցնենք, որ երեկ Նինոծմինդայի եւ Ախալքալաքի երիտասարդությունը հավաքվել էր Նինոծմինդայի կենտրոնում քննարկելու և իրնեց աջակցությունը հայտնելու հայ ազգին:
Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.