Ռուբեն Սադոյանը դատապարտել է Ադրբեջանի պատգամավորների հայտարարությունները

Ռուբեն Սադոյանը դատապարտել է Ադրբեջանի պատգամավորների հայտարարությունները

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն այսօր հարցազրույցներ է տվել վրացական առաջատար լրատվամիջոցներին (Ռուսթավի 2, Իմեդի, Վրաստանի հանրային հեռուստաընկերություն և այլն)։

Հարցազրույցներում դեսպանը, մասնավորապես անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային, Թուրքիայի ապակառուցողական գործողություններին, Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման փաստին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորմանը։

Դեսպանը նաև դատապարտել է Վրաստանի խորհրդարանի ազգությամբ ադրբեջանցի պատգամավորների ռազմամոլական հայտարարությունները` նշելով, որ բազմազգ Վրաստանն այն երկիրը չէ, որի խորհրդարանի պատգամավորները կարող են նմանօրինակ հայտարարություններ իրենց թույլ տալ։

Վրաստանում Հայաստանի դեսպանություն – Embassy of Armenia to Georgia։