
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն կոչ է արել բեռնատարների վարորդներին` երկիր մուտք գործել առավել ապահով երթուղիներով:
Մասնավորապես, Վրաստանից Հայաստան ելումուտի համար խորհուրդ է տրվում օգտվել Բավրայի անցակետից` Բագրատաշենի փոխարեն:
Հաշվի առելով երկրում ստեղծված դրությունը` պայմանավորվածություն է ձեռք բերվել Վրաստանի գործընկերների հետ, որպեսզի Հայաստան բերվող բեռները ուղևորվեն դեպի Բավրա:
Նշենք, որ Բագրատաշեն-Երևան ավտոմայրուղու որոշ հատվածներ (Նոյեմբերյանի և Իջևանի միջով), մոտ են Ադրբեջանի հետ շփման գծին:
Վրաստանի սահմանը պաշտոնապես փակ է` թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի քաղաքացիների համար` կորոնավիրուսի վտանգից ելնելով: Հայ-վրացական սահմանով բեռնափոխադրումներ իրականացվում են անարգել:aliq.ge